Վրաստանի Բաթումի նավահանգիստը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը մետաղի ջարդոններում ռադիոակտիվ ճառագայթման հայտնաբերման պատճառով, Trend-ին հաղորդել են նավահանգստի աշխատակազմի ներկայացուցիչները:
Դեռևս հայտնի չէ, թե որ երկրի համար էր նախատեսված բեռը:
Նավահանգստում փրկարարների և փորձագետների մի քանի ջոկատներ են աշխատում, որոնք արդեն մի քանի ժամ է` մետաղի ջարդոնների մեջ ճառագայթման աղբյուրն են փնտրում:
Նշենք, որ ԱՄՆ-ի աջակցության և ֆինանսավորման շնորհիվ Վրաստանի սահմանին ճառագայթման աղբյուրների բացահայտման հատուկ դետեկտորներ են տեղադրված: