Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Հռոմի հայտնի Կոլիզեյը 25 մլն եվրոյով փոխանցել է գործարար Դիեգո դելլա Վալլեին, հաղորդում է Интерфакс-ը`հղում կատարելով El Pais:
Tod’s կոշիկի խանութների ցանցի սեփականատերը Կոլիզեյը կոմերցիոն նպատակներով 15 տարի շարունակ օգտագործելու համար բացառաիկ իրավունքներ է ստանում: Բեռլուսկոնիի համախոհը համարվող գործարարը դրա փոխարեն 25 մլն եվրո կներդնի Կոլիզեյի վերանորոգման աշխատանքների համար:
Tod’s ընկերությունը իրավունք է ստանում վարձակալել Կոլիզեյը և Իտալիայի ու դրա տարածքներից դուրս օգտագործել Ֆլավիոսների արքայատոհմի կայսրերի պատկերները, որոնց օրոք ստեղծվել է ամֆիթատրոնը:
Ընկերությունը կարող է իր տարբերանշանը տեղադրել Կոլիզեյի մուտքի և ամֆիթատրոնի շուրջ գտնվող շինարարական անտառներում: