Ստավրոպոլի շրջանի Եսենտուկի քաղաքում 26-ամյա երիտասարդն ընկերուհու հետ վեճից հետո որոշել է ինքնասպան լինել:
Երիտասարդը բենզին է լցրել իր վրա և միացրել կրակայրիչը:
Այդ ճակատագրական օրը ընկերուհին հայտնել էր նրան, որ ցանկանում է վերջ դնել իրենց հարաբերություններին: Սակայն պատասխանը զայրացրել է համառ երկրպագուին:
Նա եկել է ընկերուհու տուն և սկսել դուռը բախել` սպառնալով ինքնասպան լինել, եթե աղջիկն իրեն ներս չթողնի:
Այնուհետև նա նետվել է փողոց:
Իմանալով տղայի բուռն խառնվածքը` աղջիկը վազել է նրա հետևից, սակայն երիտասարդին փրկել չի հաջողվել:
Ներկայումս հետաքննությունը փորձում է պարզել, թե ինչպես է տղայի ձեռքերում բենզինի տարա հայտնվել: Հենց ընկերուհու աչքի առաջ, նա իր վրա է լցրել բենզինն և այրել ինքն իրեն: Աղջիկը ուշագնաց է եղել: