Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոն, ով նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո չէր համաձայնում հրաժարվել իր լիազորություններից և զինված դիմադրություն էր ցուցաբերում նորընտիր նախագահ Ալասան Ուատարայի կողմնակիցներին, վերջապես որոշոլ է հանձնվել օրինական իշխանությանը, հաղորդում է AFP-ն:
Ուատարայի օգնականի և ֆրանսիայում դ’Իվուարի դեսպան Ալի Քուլիբալիի խոսքերով` ապրիլի 5-ին Գբագբոն նորընտիր նախագահի ներկայացուցիչների հետ նստել է բանակցությունների սեղանի շուրջ:
Դեռևս պարզ չէ, թե ինչն է ստիպել Գբագբոյին զիջումների գնալ: Նշենք, որ ավելի վաղ ապստամբներին հաջողվել էր գրավել նախկին նախագահի նստավայրը: Քաղաքում լուրեր էին պտտվում այն մասին, որ նախկին նախագահը սպանվել է:
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Կոտ դ’Իվուարի արևմուտքում գտնվող Դուկուե քաղաքում միջհամայնքային բախումների հետևանքով առնվազն 800 մարդ էր սպանվել: