Հասարակությունը վաղուց արդեն լուրջ չի ընդունում Երևանի քաղաքապետարանի ընդունած որոշումները` Ազատության հրապարակում հանրահավաք թույլ տալ-չտալու վերաբերյալ: Epress.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի երեկվա որոշումը` մերժել Հայ Ազգային Կոնգրեսին ապրիլի 20-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, այսպես է մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
«Հայ Ազգային Կոնգրեսն այլևս անլուրջ է համարում որևէ մեկնաբանություն տալ քաղաքապետարանի ընդունած որոշումների առթիվ»,- ասել է Մուսինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ապրիլի 20-ի հանրահավաքի արգելման պատճառ է նշել այն փաստը, որ «այդ վայրում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը»: