«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը վերջերս թանկարժեք ավտոմեքենա է նվիրել Վրաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին.
«Մեր վրացական աղբյուրների համաձայն` Արսենյանը վրացի պաշտոնյային նվիրել է 150 հազար դոլար արժողությամբ «Լեքսուս» ավտոմեքենա: Վրացի պաշտոնյան, ի զարմանս նվիրատուի, «նվերը» պաշտոնապես գրանցել է և հանձնել պետությանը: Գրանցումից հետո այդ «Լեքսուսը» տրվել է նույն պաշտոնյային, որպես ծառայողական ավտոմեքենա: Աշոտ Արսենյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում կտրականապես հերքել է լուրը` ասելով, որ ինքը և իր մերձավորները վրացի պաշտոնյաներից ոչ մեկին ավտոմեքենա չեն նվիրել»: