Յեմենի հարավ-արևմուտքում գտնվող Թայիզ և Խոդեյդա քաղաքներում սկսված հակակառավարական ցույցերի հետևանքով սպանվածների թիվը հասել է 21-ի:
Թայիզում ակտիվիստները փորձել են մտնել կառավարական շենքերից մեկը, ինչին ի պատասխան ոստիկանությունը կրակ է արձակել ցուցարարների ուղղությամբ: Բժիշկների տվյալների համաձայն, բախումների զոհ են դարձել 16 մարդ, 30-ը վիրավորվել են, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Խոդեյդա քաղաքում քաղաքացիական հագուստ կրող ուժայինները սկսել են կրակել դեպի նախագահ Ալի Աբդալի Սալեհի նստավայր շարժվող ցուցարարների ուղղությամբ: Ավելի ուշ բժիշկները հաղորդել են, որ զոհվել են 6 յեմենցիներ, տեղեկացնում է Reuters-ը: