Մեկ ամիս հետո ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկեն կառույցի նախագահի ընտրությունները. ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լիազորություններն ավարտվում են այս տարվա մայիսին: Նախընտրական խմորումների մասին գրում է «Երկիր» օրաթերթը:
«Մեզ հասած տեղեկության համաձայն` այսօր ԳԱԱ-ում կան ակադեմիկոսներ, ովքեր չեն ցանկանում երկրորդ անգամ Մարտիրոսյանին տեսնել այդ կառույցի նախագահի պաշտոնում և ընտրություններին իրենց ձայնը չեն տա ակադեմիկոսին:
Սակայն, ինչպես ասում են, հնից լավը չկա, և նախագահական նստավայրից հանձնարարական կիջեցվի` Ռադիկ Մարտիրոսյանին ևս մեկ անգամ ԳԱԱ նախագահի պաշտոնում նշանակելու մասին:
Չէ՞ որ Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական շտաբը սովորաբար հենց ԳԱԱ նախագահության շենքն է դառնում, որտեղից էլ կազմակերպվում են խորհրդարանական և նախագահական ընտրությունները»: