Հյուսիսային Աֆրիկայի մոտ 200 ապօրինի գաղթյալներով նավը չորեքշաբթի առավոտյան խորտակվել է Իտալիայի հարավում գտնվող Լամպեդուզա կղզուց 70 կմ հեռավորության վրա: Ուժեղ փոթորկի պատճառով նավահանգստի պահակային խմբին հաջողվել է ընդամենը 47 հոգու կյանք փրկել, ավելի քան 150 մարդ անհայտ կորածների ցուցակում է, հաղորդում է AFP:
Նավը վթարի ազդանշան է ուղարկել Մալթայի իշխանություններին արբանյակային հեռախոսի միջոցով: Դեպքի վայր անմիջապես ուղարկվել է 2 նավակ և ուղղաթիռ: Վթարի ենթարկված նավում սկսված խուճապի պատճառով ուղևորների մեծ մասը ջրում է հայտնվել:
Չնայած վատ եղանակային պայմաններին, փրկարար-որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են, հաղորդում են Լամպեդուզայի նավահանգստային իշխանությունները:
Վերջին շրջանում Լամպեդուզա են ժամանում բազմաթիվ փախստականներ Հյուսիսային Աֆրիկայից: Միայն վերջին օրերի ընթացքում կղզի է ժամանել 840 մարդ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Փախստականները սկսել են ժամանել իտալական կղզիներ 2011 թվականի փետրվարից` նրանից հետո, երբ մի շարք հարավաֆրիկյան հանրապետություններում հեղափոխություններ տեղի ունեցան: