Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 բեռնափոխադրող ընկերությունների հանդեպ: Դրանք են` «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ»:
Հիշեցնենք, որ, սկսած հունվարի կեսերից, տոնավաճառների տասնյակ աշխատողներ բողոքի ակցիաներ էին անցկացնում Երևանի քաղաքապետարանի, կառավարության և Ազգային Ժողովի շենքերի առջև` բողոքելով ներմուծվող ապրանքի 1 կիլոգրամի համար վճարվող տուրքի կրկնակի ավելացման դեմ:
Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել էին, մասնավորապես, Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը:
Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7 դոլարի փոխարեն՝ 14 դոլար: