Home / Հայաստան / Հեռախոս` թևնոցի փոխարեն. Կանանց համար հեռախոսների նոր մոդել է մշակվել

Հեռախոս` թևնոցի փոխարեն. Կանանց համար հեռախոսների նոր մոդել է մշակվել

Բջջային հեռախոսներն աստիճանաբար ճկվող են դառնում: Ներկայումս ճկուն կարող է լինել միայն հեռախոսների ծրագրային հատվածը, սակայն շատ շուտով ճկուն կդառնա հեռախոսի թե էկրանը, թե մարտկոցը և թե մշակիչը: Կանանց համար նախատեսված Flex ճկվող հեռախոսի գաղափարը պատկանում է դիզայներ Կարոլինա Ռեբելոյին, հաղորդում է  3dnews.ru-ն:

Flex-ի կորպուսը ճկվում է մինչև 30 աստիճան անկյան տակ, բացի դրանից, ողջ կորպուսն իրենից ներկայացնում է մեկ մեծ արևային մարտկոց, որը լիցքավորվում է 5 ժամ: Ստեղնաշարը տարածվում է հեռախոսի ողջ մակերեսով, ինչի շնորհիվ էլ թե աջլիկին, թե ձախլիկին հեշտ է օգտվել նման հեռախոսից:

Ստեղնաշարի հետ մեկտեղ` հեռախոսի մակերեսով է տարածվում նաև էկրանը: Ի դեպ, հեռախոսը կարելի է ծալել և տեղավորել պայուսակում, կամ թևնոցի փոխարեն դաստակին ամրացնել: