Վրաստանում ստեղծվելու է Դուբայի մետրոյի նմանակը: Այս ծրագրի շուրջ աշխատում է «Վրացական երկաթուղին», հաղորդում է Georgia Online-ը:
Ընկերությունն արդեն հատուկ պատվեր է ներկայացրել ճարտարապետների մի խմբի: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Դուբայի մետրոն համարվում է աշխարհի ամենահարմարավետ և մոդայիկ մեկը: Այն բաղկացած է մի քանի հարկից, իսկ վերջին հարկում առևտրի սրահ, ռեստորան և սրճարան է գործում:
Դուբայի մետրոն սկսել է գործել 2009 թվականից` երկրի շեյխի նախաձեռնությամբ: