«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշել է կարգապահական տույժի ենթարկել քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին` դատապարտյալի համար նախատեսված համազգեստը չկրելու պատճառաբանությամբ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Մեր տեղեկություններով` «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին հրահանգվել է Հացպանյանին անընդմեջ երեք կարգապահական տույժի ենթարկել, ինչը հնարավորություն կտա ինչ-որ կերպ հիմնավորել նրան ազատ չարձակելը, ինչպես նաև ցանկության դեպքում ՀՀ իշխանությունները կկարողանան նրան տեղափոխել փակ ռեժիմով քրեակատարողական հիմնարկ: Ուստի ենթադրվում է, որ առաջիկայում քաղբանտարկյալին նոր կարգապահական տույժի կենթարկեն, ասենք` ճերմակ մազերը ՀՀ ղեկավարության որոշ անդամների պես չներկելու համար»: