Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշել է Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` դրանով «ՀՀ կառավարությունը հայ ժողովրդի բարոյական պարտքն է կատարում»։