Այսօր` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ Կանանց իրավունքների կենտրոնը ժամը 13:00-ից մինչ 18-00-ն Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա ցուցահանդես է կազմակերպում «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով:
Կազմակերպիչները նշում են, որ միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության բացասական ազդեցության վերաբերյալ:
Ցուցահանդեսին կներկայացվեն ընտանիքում բռնության ենթարկված կանանց խորհրդանշող 7 ուրվապատկերներ, որոնց վրա գրված կլինեն նրանց կյանքի իրական պատմությունները: Ընթացքում անցորդներին կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ և բուկլետներ: