«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, արդեն տևական ժամանակ է, ինչ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակներով սկսել են հետաքրքրվել Հայաստանի հատուկ ծառայությունները:
«Բանը հասել է այնտեղ, որ ԱԱԾ-ը տոտալ վերահսկողության տակ է վերցրել «Տոտո»-ի գրասենյակները, իսկ պատճառը դարձյալ` օլիգարխների և պետական պաշտոնյաների դեմ կոմպրոմատների հավաքագրումն է: Հատուկ ծառայությունները քաջատեղյակ են, որ հայրենի օրենսդիրներից և բիզնեսմեններից շատ-շատերը աստղաբաշխական թվերի հասնող խաղադրույքներ են կատարում այս կամ այն սպորտաձևի, իսկ ավելի կոնկրետ` ֆուտբոլային դիտարժան հանդիպումների ժամանակ: Ինչպես գիտեք, այս պահին ընթացքի մեջ է Չեմպիոնների Լիգայի մրցաշարը, ինչպես նաև եվրոպական երկրների ֆուտբոլի ակումբային առաջնությունները, որոնք իրենց նշանակությամբ զիջում են միայն աշխարհի առաջնությանը: Ի դեպ` բազմաթիվ օլիգարխներ արդեն գիտեն, որ ԱԱԾ-ն հետաքրքրված է խաղադրույքների մասշտաբներով, ուստի` նրանցից շատ-շատերն այս օրերին կամ դրսում են խաղադրույքներ անում, կամ էլ հրաժարվում են իրենց հոբբիից»: