Թաթարստանի ճամփեզրին երկու տղամարդկանց դիակներ են հայտնաբերել: «Комсомольская правда»-ի փոխանցմամբ` նրանց դիակները նետված են եղել կոյուղի: Երկու դիակների վրա էլ հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել:
Պարզվել է, որ մահացածները Հայաստանի քաղաքացիներ են` Պողոսյան և Ասատրյան: Ինչպես պարզել է հետաքննությունը, տղամարդիկ գործազուրկ են եղել: Պողոսյանն ու Ասատրյանը մարտի 26-ից հետախուզման մեջ էին գտնվում որպես անհայտ կորածներ:
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկուսն էլ մահացել են մոտ 10 օր առաջ: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: