Նյու-յորքցի կոմպոզիտոր Ջոզեֆ Բերտոլոցին Էյֆելյան աշտարակի համար պատասխանատու ընկերությունից թույլտվություն է ստացել օգտագործել Փարիզի խորհրդանիշը որպես երաժշտական գործիք, հաղորդվում է The New York Times-ի բլոգում:
Բերտոլոցիին թույլատրել են ձայնագրել աշտարակի ցնցումից ստացվող ձայները: Այդ ձայներից այնուհետև երաժշտական կոմպոզիցիա կստեղծվի: Բերտոլոցիի վերջնական նպատակն է երաժշտության կենդանի կատարումը հենց Էյֆելյան աշտարակի վրա:
Ամերիկացին առաջին անգամ չէ, որ օգտագործում է հայտնի ճարտարապետական կառույցները հարվածային գործիքի փոխարեն: Ավելի վաղ նա երաժշտություն է ստացել Հուդզոնի վրայով անցնող Ֆրանկլին Ռուզվելտի կամրջից:
Երաժիշտն արդեն սկսել է գումարներ հավաքել կենդանի համերգի անցկացման համար, որը նախատեսում է իրականացնել 2014 թվականին` Էյֆելյան աշտարակի տեղադրման 125-րդ հոբելյանի տոնակատարության ժամանակ: