«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավը քաղաքական որոշում է կայացրել «հանձնել» ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկին)` ամենաթողության դեմ պայքարի պատրանք ստեղծելու համար:
«Այս նպատակով իշխանական լրատվամիջոցներին որոշ նյութեր են տրամադրվել, որ դրանք Լևոն Սարգսյանի դեմ քարոզչություն իրականացնեն: Մասնավորապես, օրերս իշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ մի նյութ, ըստ որի, Լևոն Սարգսյանը ևս նախաքննության ընթացքում ուղղորդել է գործի ընթացքը: Եթե այսպես շարունակվի, ապա բացառված չէ, որ ՀՀ ղեկավարությունը մի օր էլ կորոշի նույն քրգործի շրջանակներում մեղադրանք առաջադրել նաև Սարգսյանին»: