հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հույսը` Ղարաբաղի հայերի վրա. ո՞րն է Ադրբեջանի հիմնական խնդիրը

Հույսը` Ղարաբաղի հայերի վրա. ո՞րն է Ադրբեջանի հիմնական խնդիրը

Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական համայնքների համագոյակցությունը տվյալ փուլում այնքան էլ իրական չի թվում, քանի որ յուրաքանչյուր համայնք իր խնդիրներն ունի: 1news.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հումանիտար հետազոտությունների միության տնօրեն Ավազ Հասանովը:

«Հայկական համայնքի մոտ իրենց կարգավիճակի ճանաչման հետ կապված խնդիրներ կան, նույն խնդիրն ունի նաև ադրբեջանական համայանքը: Ներկայումս կողմերը տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեն հակամարտության վերաբերյալ»,- պարզաբանել է փորձագետը:

Նրա խոսքով` կարևոր  է, որպեսզի երկու համայնքները կարողանան պայմանավորվել, փոխըմբռնման ինչ-որ եզրեր գտնել.

«Միայն այդ ամենից հետո մենք կարող ենք խոսել այն մասին` պատրաստ են նրանք միասին ապրել, թե ոչ և որքան իրական է թվում նրանց հետագա համագոյակցությունը»:

«Ադրբեջանցիները պետք է հորդորեն Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին վերանայել իրենց դիրքորոշումը և ճանաչել ադրբեջանական համայնքի իրավունքները: Չի կարելի ասել, որ Ղարաբաղում չկան մարդիկ, ովքեր պատրաստ են ադրբեջանցիների հետ համերաշխ ապրել: Նման մարդիկ կան: Նրանք հասկանում են, որ եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղաի հիմնախնդրի լուծման մասին, ապա ինքնըստինքյան հարց է առաջանում դեպի Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձի մասին, ինչը, իհարկե, շատ բարդ կլինի:

Այդպիսի մարդկանց դեռ պետք է գտնել, նման մարդկանց ուղղությամբ պետք է աշխատել: Պետք է պետական ծրագիր ստեղծենք Ղարաբաղում ապրող հայ համայնքի հետ աշխատելու համար, և հասնենք նրան, որպեսզի նրանց դիրքորոշումը մոտենա ադրբեջանականա համայնքի դիրքորոշմանը:

Այդպիսի ներուժ կա ՀԿ-ների, լրագրողների և թերևս այն քաղաքացիների մոտ, ովքեր երբեք հակամարտության մասնիկ չեն եղել, որոնք մինչ այժմ պահպանում են իրենց համակրանքը ադրբեջանցիների նկատմամբ: Կարելի է օգտագործել նաև այն ադրբեջանցիների ներուժը, ովքեր հեռացել են Ղարաբաղից, սակայն պահպանում են իրենց լավ հարաբերությունները հայերի հետ:

Եկեք պատկերացնենք, որ ղարաբաղցի հայերը Ադրբեջանի մոլորված քաղաքացիներ են:  Եթե Ադրբեջանը իր մոլորված քաղաքացիների համար ինչ-որ բանաձևեր չի գտնում համագոյակցության համար, դա արդեն Ադրբեջանի խնդիրն է:

Չնայած Ղարաբաղի հայկական համայնքի պահանջների, Ադրբեջանը պետք է իր տարբերակն առաջարկի համագոյակցության սկզբունքների վերաբերյալ: Եթե Ադրբեջանը դա չանի, հայկական համայնքն իր սեփական ծրագրերը կիրականացնի:

Նախևառաջ դա պետք է Ադրբեջանն իրականացնի, և միջազգային հանրությանը տեղեկացնի այդ սկզբունքների մասին: Այս հարցում մեր համար հիմնական գործընկեր ես կանվանեի չակերտավոր ղարաբաղցիներին: Նրանք պետք է Ադրբեջանի գործընկերները լինեն, և նրանք չպետք է խոչընդոտեն միջազգային խաղաղարար գործունեությանը: Նրանք պետք է պարզապես Ադրբեջանի կողմից լինեն, և որպես խաղաղարարներ հանդես գան, որոնք ձգտում են երկու համայնքների միջև խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է Հասանովը:

�լ Ղ T���a ��ը: