Home / Հայաստան / Գյուղացիները գյուղնախարարին խնդրել են վճարել իր պարտքերը

Գյուղացիները գյուղնախարարին խնդրել են վճարել իր պարտքերը

Օրերս, երբ աշխատանքային այցով Արարատի մարզ էր մեկնել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ծանոթանալու գյուղացիների խնդիրներին, վերջիններիս ամենամեծ բողոքը կապված է եղել հենց նրա` մինչ նախարար աշխատած ժամանակ ղեկավարած «Արտֆուդ» ընկերության կողմից պարտավորությունները չկատարելու հետ, գրում է «Երկիր» օրաթերթ:

«Նախարարի հարցին, թե` ի՞նչ խնդիրներ ունեք, գյուղացիները պատասխանել են. «Մեր փողերը տվեք, ուրիշ օգնություն պետք չէ»: Մարզի բնակիչները բողոքել են նաև գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» գինու գործարանից, որը միլիոնավոր դրամների խաղողի մթերման պարտքեր է կուտակել: Ըստ գյուղացիների հետ կնքած պայմանագրի` 6 ամսում պետք է վճարվեր գումարը, այնինչ ոչ մի լումա չեն ստացել, և ոչ միայն չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, այլև մարել վարկային պարտավորությունները»: