Նախօրեին ճապոնական Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան հատվածում գրանցված ուժեղ երկրաշարժը նոր զոհերի և ավերածությունների պատճառ է հանդիսացել:
Տվյալ պահին տեղեկություններ կան 2 մահացածների և 132 վիրավորների մասին, հաղորդում է Kyodo news-ը:
Ավելի քան 3,5 մլն տուն առանց էլեկտրականության է մնացել տարածաշրջանի մի շարք ջերմային էլեկտրակայանների աշխատանքի մեխանիկական դադարի պատճառով:
Միյագի, Իվատե, Ակիտա, Ֆուկուսիմա և Յամագատա պրեֆեկտուրաների հրշեջ ծառայությունում և ոստիկանությունում շուտով ահազանգեր են ստացվել բազմաթիվ հրդեհների և գազի արտահոսքի վերաբերյալ: