Պրաhայի մերձակայքում գտնվող քարանձավում հնագետները հնադարյան միասեռականի են հայտնաբերել: Մոտ 5 հազար տարի առաջ ապրած տղամարդուն թաղել են որպես կին, գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը:
Ուշ քարե դարում ապրող տղամարդու ոչ ավանդական սեռական կողմնորոշումը բացահայտվել է նրա հուղարկավորության ձևից: Կմախքի գլուխը թեքված է եղել դեպի արևելք, մարմինը պառկեցված ձախ կողի վրա և շրջապատված է եղել կուժերով: Այսպես քարե դարում ապրող մարդիկ թաղում էին կնոջը: Տղամարդկանց թաղում էին հակառակ դիրքով. բացի դրանից, սովորաբար նրանց գերեզմաններում դնում էին զենք, մուրճ, դանակներ, ինչպես նաև ուտելիք, ջուր, որոնք անհրաժեշտ էին հետմահու ուղևորության համար:
Հնագետները նշում են, որ քարանձավային միասեռականի հուղարկավորությունը սխալմունք չի եղել` հաշվի առնելով, որ այդ ժամանակաշրջանում մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում հուղարկավորության ծիսակատարություններին:
Գիտնականների խոսքով` սա միակ դեպը չէ: Ավելի վաղ հայտնաբերվել էին կին-մարտիկի աճյունի մնացորդներ, ով թաղվել էր որպես տղամարդ: