Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հրավիրված Մատենադարանի մոտ անցնող հանրահավաքին ակնկալվող ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը չկայացավ:
Ինչպես հավաքվածներին տեղեկացրեց Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, հանրահավաքի կազմակերպիչները որոշում են կայացրել երթով շարժվել դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հնչեցնի իր ելույթը:
Այժմ Լևոն Զուրաբյանը շարժվում է դեպի մարդկանց շարասյունի սկիզբը` երթն առաջնորդելու համար: