Հայ Ազգային Կոնգրեսի` այսօր հրավիրած հանրահավաքին ընդառաջ առավոտից չեն գործում Երևան տանող միջքաղաքային հասարակական տրանսպորտի միջոցները, իսկ տաքսու վարորդները զգալի բարձրացրել են գները:
Այսպես, Երևան-Էջմիածին փոխադրամիջոցները չեն գործում առավոտից, իսկ տաքսիները մարդկանց Երևան են բերում մեկ անձի համար ավանդական 300 դրամի փոխարեն 500 դրամով:
Երևան-Արմավիր փողադրամիջոցները չեն աշխատում, իսկ տաքսու վարորդները մեկ անձի համար 1000 դրամ են պահանջում: Չեն գործում նաև Երևան-Լուսակերտ երթուղային տաքսիները, իսկ Սևանում ոչ միայն միջքաղաքային տրանսպորտն է դադարեցրել աշխատանքը, այլ նաև տաքսու վարորդները հրաժարվում են մարդկանց տեղափոխել Երևան:
Աշտարակի բնակիչները տրանսպորտի բացակայության պատճառով նույնպես չեն կարողանում հասնել Երևան:
Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին Հրազդան քաղաքում միջքաղաքային տրանսպորտի դիսպետչերները մարդկանց հորդորում են «քանի շուտ ա` գնալ Երևան, եթե գնալու են, թե չէ մի ժամ հետո չգիտես` ինչ կլինի»: