Home / Հայաստան / Շվիդկոյը հայ-ադրբեջանական «յուրօրինակ» նախաձեռնություններ է պատրաստում

Շվիդկոյը հայ-ադրբեջանական «յուրօրինակ» նախաձեռնություններ է պատրաստում

Հայերի և ադրբեջանցիների հանդիպումների անցկացման նախաձեռնությունները շարունակվում են: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Նրա խոսքով`երկու հակամարտող կողմերի ներկայացուցիչների համագործակցության այլ միջոցներ պետք է փնտրել և նոր յուրօրինակ նախաձեռնություններ առաջարկել:

«Մենք դեռևս աշխատում ենք այդ հարցի շուրջ, և ես չեմ կարող նոր հանդիպումների ստույգ ժամկետներ նշել»,- ասել է Շվիդկոյը` նշելով, որ երկու երկրների ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղ, Հայաստան կամ Ադրբեջան այցելելու հարցն առայժմ չի քննարկվում:

«Դրա համար հիմք դեռևս ստեղծված չէ: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում նոր կապերի հաստատման ուղղությամբ»: