Երևանի Ազատության հրապարակում մոտ 20 րոպե առաջ մեկնարկել է ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքի ընթացքում Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ սկսել են վանկարկել «Լևոն, նախագահ»:
ՀԱԿ առաջնորդն ասել է մարդկանց. «Սեֆիլյանն ասում է` մի ասեք` «Լևոն նախագահ»» (նախորդ շաբաթ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը ասուլիսի ընթացքում նշել էր, որ իրեն դուր չի գալիս, երբ մարդիկ վանկարկում են «Լևոն, նախագահ»):
Տեր-Պետրոսյանի այդ արտահայտությունից հետո մարդիկ ավելի ուժեղ են սկսել վանկարկել նույն կարգախոսը:
«Սա էլ մեր պատասխանը Չեմբերլենին», – հայտարարել է ՀԱԿ առաջնորդը: