Մի քանի օր առաջ ֆրանսիական Բորդո քաղաքի ոստիկանությունը խուզարկում է անցկացրել հայ ընտանիքի տանը: Ոստիկաններին զարմացրել են խուզարկման արդյունքները. տան նկուղը հիշեցնում էր «40 ավազակների քարանձավը», հաղորդում է Journal Sud Ouest պարբերականը:
Տան «քարանձավում» թանկ գինիներ, հագուստ և լավագույն բրենդերի սպասք է հայտնաբերվել: Գինիների մեծ մասը անցյալ դարի արտադրանք են, և նրանց գինը հասնում է մի քանի հազար եվրոյի:
Տան 42-ամյա տերը վարսահարդարությամբ է զբաղվել: Միաժամանակ թե թղամարդը, թե իր կինն աշխատել են քաղաքային վերաքննիչ դատարանում որպես թարգմանիչ-փորձագետներ: Ոստիկանությունն ու դատախազությունը հաճախ են դիմել նրանց:
Այժմ ամուսնական զույգի նկատմամբ քրեական գործ է հարուցվել թալանի մեղադրանքով: Հայ զույգին տեղափոխել են մեկուսարան:
Ներկայումս ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում գողացված իրերի տերերին գտնելու ուղղությամբ: