Ռուսաստանցի իրավապաշտպանները Նովոսիբիրսկում ակցիա են կազմակերպել` ի զորակցություն Վրաստանի ժողովրդի:
Տասնյակ ռուսաստանցիներ դուրս են եկել փողոց` սատարելու Վրաստանի ժողովրդին և բողոքելու Կրեմլի քաղաքականության դեմ: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ էին բերել հետևյալ գրյություններով. «Փոխում ենք Կրեմլի երկու թզուկներին մեկ նախագահ Սահակաշվիլիի հետ», «Խվանչկարան Պուտինկայից համեղ է», «Ուզում եմ Բորժոմի»: Ակցիան անցնում էր «Ձեր և մեր ազատության համար» կարգախոսի ներքո:
Ակցիան հսկում էին տասնյակ ոստիկաններ, որոնք տեղում ստուգում էին հավաքվածների փաստաթղթերը, հաղորդում է Georgia Online-ը:
Ինչպես ակցիայի նախօրեին իր բլոգում գրել էր ռուսաստանցի իրավապաշտպան Ալեքսեյ Մանաննիկովը, «Մեր ժողովուրդների խնդիրը նույնն է: Վրացիներին մի փոքր ավելի հեշտ է. նրանց մոտ չեկիստական վարչախումբը զավթել է երկու նահանգ, մեզ մոտ` ամբողջ երկիրը»: