Home / Հայաստան / Առաջին անգամ հրաժարականից հետո Մուբարաքը հանդես եկավ ուղերձով

Առաջին անգամ հրաժարականից հետո Մուբարաքը հանդես եկավ ուղերձով

Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի եթերում դիմել է իր համաքաղաքացիներին` կտրականապես հերքելով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները, և սպառնացել է օրենքով հետապնդել նրանց, ովքեր իրեն ու իր ընտանիքին զրպարտող լուրեր են տարածում և հեղինակազրկում իր անունը:

Ազգային խռովությունների արդյունքում հրաժարական տված Մուբարաքը նաև հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները անարդար արշավի զոհ են դարձել:

Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց փետրվարի 11-ին: Հրաժարականի օրվանից ի վեր ոչ Մուբարաքը, ոչ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն հայտնվել հանրության առջև: Այս ողջ ընթացքում Եգիպտոսի նախկին առաջնորդն իր ընտանիքի հետ բնակվում էր Շարմ էլ-Շեյխ քաղաքում: