Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում Lego-ից կառուցել են աշխարհի ամենաբարձր աշտարակը` հերթական անգամ ռեկորդ սահմանելով: 31,19 մետրի հասնող աշտարակի կառուցման աշխատանքներին մասնակցել են երեխաները, սակայն մեծերը ստիպված են եղել օգնել նրանց, քանի որ կառուցման ընթացքում օգտագործվել է նաև վերամբարձ կռունկ:
BBC-ի փոխանցմամբ` աշտարակի կառուցման համար 500 հազար մասնիկ է պահանջվել: Ավելի վաղ ռեկորդ էր սահմանել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն, սակայն բրազիլացիներին հաջողվել է չիլիցիների ռեկորդը գերազանցել 25 սմ-ով:
Աշտարակի կառուցման համար 4 օր է պահանջվել: Աշտարակի վերջին մասնիկը հանդիսավոր կերպով դրել է բրազիլական ֆուտբոլի վետերան Քաֆուն: