«Իրանց թվում ա, որ եթե գալստուկ են կապել, ուրեմն մտավորական են: Հիմա կապիկի վրա էլ, որ գալստուկ կապես, պիջակ հագցնես, խորհրդարանում նստի, էլի կասի` ես մտավորական եմ, ես մեր ժողովրդի շահերն եմ պաշտպանում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը` խոսելով Հայաստանում մտավորականների կարգավիճակի մասին:
«Երեսփոխան բառը ճիշտ իմաստ ա կրում, որովհետև սկզբում ՀՀՇ-ից էին, հետո երեսները փոխեցին, դարձան հանրապետական, մի կուսակցությունից թռչում են մյուսը, իրանց հետաքրքրում ա իրանց անձնական շահը, իրանց երթուղային տաքսիների գծերը, կամ իրենց սուպերմարկետները և այլն, այդ մարդիկ մտավորական չեն, ուղղակի կարծում եմ` հակամտավորական մարդիկ են»,- ասել է Հախվերդյանը: