Շաբաթ օրը Epress.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանատների աշխատակիցներին 2-շաբաթյա հարկադիր չվճարվող արձակուրդ են ուղարկում, որի պատճառը, ըստ մեր աղբյուրների, ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրներն են:
Այս հարցի առնչությամբ Epress.am-ը կապվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ, որտեղ մեզ հայտնեցին, որ ԱՄՆ Կոնգրեսն արդեն ընդունել է բանաձև` արտոնելով ֆինանսական միջոցների հատկացում կառավարության բնականոն գործունեության համար:
«Դեսպանատան ոչ մի աշխատակից հարկադիր պարապուրդում չի հայտնվել, և դեսպանատունը շարունակում է իր բնականոն աշխատանքը», – մեզ հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը: