Ապրիլի 8-ին Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սուլեյմանը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհել է «Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ» շքանշանը:
Ինչպես նշված է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հաղորդագրության մեջ, շքանշանը շնորհվել է «գործարարության ու գործարար կառավարման բնագավառներում արձանագրած բացառիկ հաջողությունների, մանավանդ գործարարությանը մարդկային ընդգծված դիմագծի հաղորդման, կառավարման նոր մշակույթ ներդնելու և զարգացնելու գործում ունեցած նշանակալի ավանդի, Լիբանան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործին բերած մասնակցության, ինչպես նաև Հայաստանում լիբանանյան համայնքին մատուցած ծառայությունների» համար:
Ընկերությունը նշում է նաև, որ Ռալֆ Յիրիկյանը Հայաստանում գործող առաջին լիբանանահայն է, որն արժանանում է Լիբանանի Հանրապետության նախագահի բարձր պարգևին: