Այժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործունությանը հնարավոր կլինի հետևել նաև երկրի ղեկավարի աշխատակազմի կողմից Twitter միկրոբլոգում ստեղծված էջի միջոցով` AzerbaijanPA հասցեով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` սա Ադրբեջանի առաջին պետական կառույցն է, որը էջ է բացել Twitter-ում: Հաղորդվում է, որ այստեղ օպերատիվ կերպով թարմացվող տեղեկատվություն կտեղադրվի աշխատակազմի աշխատանքի, ինչպես նաև նախագահի գործունեության մասին: