Home / Հայաստան / Երվանդ Զախարյանը կադաստրի աշխատակիցներին արգելել է գումար վերցնել

Երվանդ Զախարյանը կադաստրի աշխատակիցներին արգելել է գումար վերցնել

Վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում են լուրեր Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի մոտալուտ պաշտոնանկության և այդ պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակման մասին, գրում է «Երկիր»:

«Խոսակցությունների տարածմանը նպաստում են նաև երկրի նախագահի և վարչապետի կողմից Կադաստրի համակարգում տեղ գտած բացթողումների և չարաշահումների մասին հայտարարությունները: Մասնավորապես, նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ, նորից նման մի հայտարարություն արեց վարչապետ Տ.Սարգսյանը` ռիսկային համակարգերի շարքում նշելով  նաև Կադաստրի պետական կոմիտեն: Մեր ունեցած տեղեկություններով, կոմիտեի նախագահ Զախարյանը շտապ խորհրդակցության է հրավիրել ապարատի, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին և զգուշացրել, որ կտրականապես արգելում է առաջիկա շրջանում համակարգում գումարների ապօրինի շրջանառությունը: Այն տարածքային ծառայության պետերը, ում ենթակաները կհամարձակվեն ապօրինաբար գումար պահանջել ծառայությունների դիմաց , անհապաղ կհեռացվեն աշխատանքից»: