Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների նախնական ցուցակում կա երկու հայկական ազգանուն` Սամվել Սահակյան և Մարգարիտ Սմբատյան:
Սամվել Սահակյանը Հայաստանի քաղաքացի է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, վերջինս գտնվում է հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում և լսողության խնդիր ունի:
Ինչ վերաբերում է Մարգարիտ Սմբատյանին, ապա վերջինիս քաղաքացիությունը առայժմ հայտնի չէ:
Այս պահին ՀՀ ԱԳՆ ճշտում է նրա քաղաքացիության հարցը, Epress.am-ին ասել է Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոյում պայթյուն էր տեղի ունեցել երեկ երեկոյան, երբ մետրոյում մեծ թվով մարդիկ են եղել: Ըստ վերջին տվյալների` պայթյունի հետևանքով մահացել է 12, 204-ը` վիրավորվել:
Բելառուսի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել: