«Հայկական ժամանակ» օրաթերթի հաղորդմամբ, դեռևս այս տարվա մարտի 16-ին Ռուսաստանի Դաշնության բռնցքամարտի ֆեդերացիայի տնօրեն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Եվգենի Սուդակովը և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Լեբզյակը պաշտոնական նամակ են հղել Սերժ Սարգսյանին, որով իրենց անհանգստությունն են հայտնել հռչակավոր բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի կալանավորման կապակցությամբ:
««Հայտնի մարզիկի կալանավորման փաստը խորապես ցնցել և մտահոգել է ամբողջ սպորտային աշխարհը: Լավ ճանաչելով Սամսոն Խաչատրյանին` որպես օրինապաշտ քաղաքացու, վստահ ենք, որ նա չէր կարող իրեն հակաօրինական արարք թույլ տալ»: Սուդակովը և Լեբզյակը իրենց նամակով խնդրել են Սերժ Սարգսյանին «անմիջականորեն միջամտել և ցուցում տալ Սամսոն Խաչատրյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ»: Ռուսաստանի բռնքամարտի ֆեդերացիայի տնօրենը և վաստակավոր մարզիչը իրենց այս նամակում հատուկ նշում են, որ Սամսոն Խաչատրյանն իր կալանքը պայմանավորում է իր հասարակական գործունեությամբ»: