ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
Խոր վշտով ընդունեցի Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը, որտեղ ահաբեկչության հետևանքով մահացել և վիրավորվել են անմեղ մարդիկ:
Հայաստանում անկեղծորեն սգում են եղբայրական բելառուս ժողովրդի հետ միասին: Պատրաստ ենք պայթունի հետևանքով տուժածներին անհրաժեշտ ամեն աջակցություն ցուցաբերել, այդ թվում` ընդունել և կազմակերպել նրանց բուժումը Երևանի բուժհաստատություններում:
Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները` այդ հանցավոր արարքի հետևանքով տուժածներին»: