Թուրքիայի հատուկ ծառայությունները երեքշաբթի Ստամբուլում ձերբակալել են միջազգային «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող 40 քաղաքացիների: Հատուկ գործողությունների ընթացքում չեզոքացվել է «Ալ Ղաիդայի»` Թուրքիայում գործող խմբավորման ղեկավարը:
Ձերբակալվածները հարցաքննության նպատակով տեղափոխվել են Ստամբուլի անվտանգության վարչություն: «Ալ Ղաիդայի» գրոհայինները 2003-ի նոյեմբերին Ստամբուլում մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացրել Բրիտանիայի գլխավոր հյուպատոսարանի, լոնդոնյան HSBC-ի բանկի Թուրքիայի մասնաճյուղի դիմաց: Ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացել էր 61 մարդ, ավելի քան 600-ը վնասվածքներ էին ստացել: