Բաքվում տարօրինակ եղանակը անհանգստության առիթ է ստեղծել Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչների համար: Vesti.Az-ի փոխանցմամբ` երկինքը պատվել է տարօրինակ, մոխրագույն և ցեխային ամպերով: Ընդհատվող անձրևի տակ քայլող անցորդների վրա ոչ միայն ջուր է լցվում, այլ նաև ցեխ:
Քաղաքում քննարկվում է ճառագայթային անձրևի վտանգը:
Ազգային ակադեմիայի ճառագայթման խնդիրների Ինստիտուտի փոխտնօրեն Ռյավան Մեխտիևան վստահեցրել է, որ այսօրվա եղանակը պետք չէ կապել ճառագայթման հետ: «Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ճառագայթումից հետո առաջին անձրևը վտանգավոր է համարվում, անձրևային ջուրը փորձագիտական քննության են ենթարկում և արդյունքները պարզ են դառնում միայն մի քանի շաբաթ անց: Ի դեպ, «Ֆուկուսիմայի» վթարից հետո Ադրբեջանում գրանցված առաջին անձրևի հետազոտության արդյունքները դեռևս պատրաստ չեն»:
Ռադիոակտիվ տարրերի առկայությունը պարզելու համար, փորձագետի խոսքով, ստուգվում է Ադրբեջանի օդը, որում առկա է «առողջության համար վնասակար քիմիական յոդի և ցեզի տարրերի չնչին տոկոս»: