Եգիպտոսի իշխանությունները կալանավորել են երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, հաղորդում է AFP-ն: Նախնական տվյալներով` Եգիպտոսի` պաշտոնանկ արված նախագահի կալանքը կտևի 15 օր:
Դեռ ապրիլի 10-ին Հոսնի Մուբարաքը հարցաքննության էր ներկայացել: Նա մեղադրվում է ընդդիմադիրների բողոքի ցույցերը կոշտ կերպով ցրելու և կոռուպցիոն հանցագործություններ իրականացնելու մեջ: Երկրի նախկին նախագահի հարցաքննությունը սկսվել է նախօրեին: «Ալ Ջազիրայի» փոխանցմամբ` ի սկզբանե հետաքննիչները պահանջել են, որպեսզի Մուբարաքը ժամանի Կահիրե, սակայն վերջինս հրաժարվել է կատարել նրանց պահանջը` պատճառաբանեկով մերժումը առողջության հետ կապված խնդիրներով:
Հարցաքննության մեկնարկից անմիջապես հետո նախագահը հացադուլ է հայտարարել: Ավելի ուշ պարզվել է, որ Մուբարաքի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել: Մուբարաքի հարցաքննությունը վերսկսվել է հիվանդանոցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կալանավորվել են Մուբարաքի երկու որդիները` Ալյան ու Համալը: Երկուսն էլ կալանավորվել են հարցաքննության ընթացքում: