Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է Սերժ Սարգսյանի` Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի կոնֆերանսին հրավիրված լինելու փաստը:
«ՄԱԿ-ի 4-րդ միջազգային ֆորումին Հայաստանի նախագահի մասնակցության հարցը քննարկվում է միջազգային կազմակերպության համապատասխան ծառայությունների հետ` աշխատանքային կանոնակարգի համաձայն»,- նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանի խոսքերն է փոխանցում Regnum-ը:
Արզումանյանը նշել է, որ, ըստ նախագահի աշխատանքային գրաֆիկի, Թուրքիայի ղեկավարության հետ մոտ ժամանակներս հանդիպումներ նախատեսված չեն:
Հիշեցնենք, որ թուրքական «Զաման»-ը երեկ հաղորդել էր, որ նույն կոնֆերանսին են հրավիրվել նաև լիբիական ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին. Իսրայելի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ղեկավարներ: Նշվում էր նաև, որ նախագահներին հրավերներ են ստացել ոչ թե Թուրքիայի կառավարությունը, այլ ՄԱԿ-ի Նյու-Յորքի շտաբ բնակարանը: