Ապրիլի 13-ի գիշերը Հայաստանում ամենուրեք դիտվել են տեղումներ և ամպրոպ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Լոռիում, Տավուշում և լեռնային շրջաններում առաջացել է ձյան ծածկ` 15-30 սմ բարձրությամբ, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում նվազել է մինչև +1…+3, հաղորդում են «ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն»-ից:
Ապրիլի 14-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում, Տավուշի հովիտներում, Սյունիքի հովիտների առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` օդում մինչև -2 C, հողի մակերևույթին մինչև -2…-3 C:
Գիշերը ժամը 03:00-ին օդի ջերմաստիճանը սպասվում է 0 C, 04:00-ին` -1 C, 05:00-07:00 –ին` -2 C, քամին հյուսիս արևմտյան 1-3 մ/վրկ:
Ցրտահարության տևողությունը կկազմի 3 ժամ:
Խորհուրդ է տրվում կազմակերպել այգիների ծխահարում սկսած գիշերը ժամը 03:00-ից: