Տևական ժամանակ է, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայ համայնքում շարունակվում են ներհամայնքային անհամաձայնություններն ու խնդիրները, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչներն ասում են, որ համայնքային խնդիրները հրահրվում են մի քանի անձանց կողմից: Անցնող շաբաթ ոստիկանությունը, հիմնվելով որոշ անձանց հաղորդած տեղեկությունների վրա, թե տեղի հոգևոր հովիվը կապեր ունի ռուսական մաֆիայի հետ, ձերբակալել էր տեր Վաչե քահանային և խուզարկել նրա տունը: Ոստիկանները պարզել են, որ հաղորդումը կեղծ է և զրպարտանք, ուստի ազատ են արձակել տեր Վաչեին: Ընդ որում` քահանայի դեմ կեղծ մեղադրանք ներկայացնողները հայեր են»: