Երևանի քաղաքապետարանը կրկին անգամ մերժել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած դիմումը` ապրիլի 28-ին հնարահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Կոնգրեսին առաջարկվել է այլ վայր` Մատենադարանի հարակից տարածքը, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն:
«Հայտը մերժվել է մեկ նույն հիմքով, ինչ որ նախկինում` մեկ այլ միջոցառում է նախատեսված տվյալ օրը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Քաղաքապետարանի կազմտեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 17-ից ի վեր Երևանի քաղաքապետարանը 80-ից ավելի անգամ է մերժել է ՀԱԿ-ի` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտերը, և բոլոր մերժումները եղել են նույն հիմքով: