Սիրողական մակարդակով աստղագիտությամբ զբաղվող անգլիացին 11 դույմանոց աստղադիտակի միջոցով 137 անգա, լուսանկարել է աստերոիդ, որը գտնվում էր երկրից 3 մլն կմ հեռավորության վրա և կտրականապես փոխում էր պայծառությունը մի քանի րոպեն մեկ: Այդ նկարներից նա տեսանյութ է պատրաստել, հաղորդում է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:
Տեսանյութի պարզաբանման մեջ ասվում է, որ հեղինակը աստերոիդի շարժումը նկարահանել է 12 րոպե: Այս ընթացքում օբյեկտը հասցրել է գրեթե 2 ամբողջական պտույտ կատարել: Աստերոիդի պտույտն առավել տեսանելի դարձնելու համար նվագարկման արագությունը մեծացվել է 16 անգամ: