Բրիտանիայի թագաժառանգին թույլ չեն տվել մտնել Ուելսի ռեստորաններից մեկը: Ուիլիամը և իր ընկերները որոշել են մտնել հաստատություններից մեկը, սակայն սեղանը նախապես չեն պատվիրել: Ռեստորանում ազատ տեղ չի եղել, և տնօրինությունն ասել է, որ իրենք չեն կարող տեղավորել 24 հոգանոց խմբին:
Ուիլիամը որոշել է բախտը փորձել տեղի հյուրանոցներից մեկի ռեստորանում, զանգահարել է այնտեղ, սակայն նրան լուրջ չեն ընկալել: Հաստատության աշխատակիցները որոշել են, որ դա կատակ է,և երեք անգամ կախել են հեռախոսը, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:
Ներկայումս ողջ Բրիտանիան ապրում է արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի սպասումով: Հիշեցնենք, որ հարսանիքը կկայանա ապրիլի 29-ին: