Home / Հայաստան / Ռուսաստանի իշխող կուսակցությունը կողմնորոշվել է Պուտինի հարցում

Ռուսաստանի իշխող կուսակցությունը կողմնորոշվել է Պուտինի հարցում

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակացությունն իր դիրքորոշումն է արտահայտել առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը համարվում է «եդինորոսների» գլխավոր թեկնածուն, հայտարարել է կուսակցության Գլխավոր խորհրդի նախագահության քարտուղարի տեղակալ Յուրի Շուվալովը: «Պուտինը «Եդինայա Ռոսիյա»-ի առաջնորդն է, որին սատարում է ժողովուրդը»,- հավելել է նա:

Ինքը` վարչապետը, դեռ նախօրեին  պատասխանել է ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցին: Կառավարության ղեկավարը չի բացառել, որ և ինքը, և Դմիտրի Մեդվեդևը 2012-ին կմասնակցեն ընտրություններին:

Դմիտրի Մեդվեդևը դեռ երեքշաբթի չինական հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ շուտով կհայտարարի նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ իր որոշման մասին: