Երեկ մինչ ընթանում էր Ազգային ժողովի նիստը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում մի խումբ հայերի հետ նստած` ռուսների հետ բանակցություններ էր վարում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Ակնհայտ էր, որ ինչ-որ բիզնես-առաջարկ էր քննարկվում: Ի դեպ, Սաշիկ Սարգսյանը տևական ժամանակ է` չի երևում ԱԺ նիստերի ժամանակ: Հավանաբար, ԱԺ նիստերը չեն հետաքրքրում, իսկ բիզնեսը շատ ջանք է պահանջում: ԱԺ-ում նրա օգնականն ամեն անգամ հայտարարում է, թե պարոն Սարգսյանը եկել, դուրս է եկել, բայց ոչ ոք այդպես էլ չի տեսնում, թե ինչպես է գալիս ու գնում պատգամավորը»: